Վաղնջական երգ
Գեան ահով կողքի շեղվեց,
Իսկ մարդը՝ մնաց:
Հովիտներում ծով հեղեղվեց,
Իսկ մարդը՝ մնաց:
Հողը ցնցվեց քնած ժամին,
Իսկ մարդը՝ մնաց:
Եղավ ցուրտ հողմ, խորշակ քամի,
Իսկ մարդը՝ մնաց:
Լեռը ժայթքեց հրե սելավ,
Իսկ մարդը՝ մնաց:
Ժայռե՛րն անգամ երկինք ելան,
Իսկ մարդը՝ մնաց:
- Ասա՛, համա՛ռ ադամորդի,
Որքա՞ն քեզ մնաց:
- Մինչև Տերը հասկ հավաքի
Սերմից Իր ցանած: