Աշուղների մրցույթում
Աշուղների մրցույթում
Բարին ու չարն եմ ջոկել
Աշուղների մրցույթում:
Աշուղների մրցույթում
Շա՜տ եմ տեսել խուլ մարդկանց.
Շա՜տ եմ տեսել լուռ մարդկանց՝
Աշուղների մրցույթում:
Դե դու՛ք երգեք, ես լսեմ
Ու անականջ անրջեմ.
Ես էլ ձեզ պես մարդ եմ, չէ՞…
Դե, դուք երգե՛ք, ես լսեմ: