Այսպիսի «անվտանգ» բաներ…
Եթե դատենք եթերի հայ ալիքից՝
Հայերիս մեջ կեսը որբ են, կեսը՝ պիղծ.
Որբը՝ ողբում, պիղծը իրեն է քաշում,
Անհոգ նայում, կյանքի ժամերն ենք մաշում:
Չունենք ոչ իղձ, ոչ ազգային նպատակ,
Հլու, անկամ, դանդաղ սուզվում ենք հատակ:
Այդպե՛ս է. մինչ տիղմը չզգա կոկորդում,
Ճահճաջուրը անվտա՜նգ է հայորդուն…