Մեռնող Հայրենիք
Ճակատագիրտ թևակոխել է անդունդ
Դժոխային բոսորագույն կրակների մեջ,
Հայրենի՛ք, տականքները ապստամբել են քեզ,
Մանկան պես վախվորած կուչ ես եկել…
Միթե՞,միթե՞քո արնաթաթախ արգանդից
չեն ծնվելու Չաուշ,Նժդեհ,Անդրանիկ,
Մնացած զավակներիտ էլ չեմ գրել
Որ գրեմ մի հազարամյակն էլ բավական չի
Հազար մագաղաթն էլ հերիք չի,
Բայց հիշում եմ բոլորիտ,որ ընկաք մարտում,
Իսկ ոմանք էլ՝ ձեզ դատապարտում։
Հայրենի՛ ք, ամեն մի փորից ելած քեզ անարգում է ,
Քեզ հողոտ ոտքերի տակ մտրակում է,
Հայրենի՛ ք, չեմ կարողանում զսպել ցավս
Ու՞ր ես շվարել սլանում,
Քեզ մենության հորձանուտում չեմ թողնի,
Թե գնում ես արի միասին ձեռք-քեռքի տանք ,
Ու մեկնենք այս այգաբացի շողերի հետ…
Լավ էր գուցե ,երբ ծառայում էի ու չվերադառնայի
Իմ մահկանացուն կնքեի օմարի լեռնանցքում,
հենց նրա համար՝չտեսնեի ցավդ,կաղկանձդ՝
Շան նման ձնաքամու հետ հեռացող,
Հայրենի՛ ք ամեն մի շինծու,այլանդակ
Քեզ կգովաբանի,կմեծարի,բայց միայն սին
չիրականցվող գովքեր,
Օ՜ մաքրամաքուր հարենիք
մենությունդ վստահիր ինձ,
Միայն,միայն կարողանայի բեռը
շալակիցդ ցած դնեի
Կամ այդ ծանր բեռը
Ինքս քարշ տայի
Հայրենի՛ ք, ես քո ծառան եմ հավերժ
էլ ո՞ ւմ համար կյանք տամ,ու՞ մ,
Միայն քո՝ իմ ապականված հայրենիք,
Էլ ու՞ մ հետ կիսվեմ,ոչ թե մտքերս
Այլ ուղղակի, հենց այդպես՝մեջտեղից։
Ների՛ ր հայրենիք,
Ալեհեր Մասիսը թողել եմ գերի
Երևի այդպես էլ ետ չի բերվի,
Չորս կողմդ թշնամի,ներսդ թշնամի
Օր-օրի,ժամ-ժամի քառապատկվող,
Ափլափեցին քեզ հայրենիք,
Մի արտասվիր,թող սրբեմ արցունքներդ
Սրբենք իմ ու քո արցունքները
Միայն իմանայիր՝ ինչպես եմ տագնապում
Քեզ համար հայրենիք…
Միթե՞ ծերացել դարձել ես ճաղատ
Եռա՞ նդդ է սպառվել,թե՞ աչքդ ես փակել,
Նախնիներիդ վաստակած կոչումն ես կորցրել
Կրծքիդ շքանշանն էս դեն նետել…
Որքան են քո մեջ դդումներն բազմացել,
Ջահելներ՝անիմաստ ու բութ դեմքերով,
Դեռահաս օրիորդներ՝հենց իրենց
կուսաթաղանթին կարոտ,
Ոստիկաններ՝ամբիրտ ու դժնի,
Որ մի լավ կդմբացնեն՝ շունչդ փչես,
Կամ մի քանի օր արյուն թքես,
Նախարարներ՝գող ու թալանչի,
Դասախոսներ՝բայց ոչ մանկավարժ,
Միայն կաշառք՝գիտելիքի փոխարեն…
Հայրենի՛ ք, տզրուկի պես ծծում են արյունդ ,
Ո՛ չ,ոչ էլ տզրուկի պես՝(դպրոցական տարիներին
սովորել ենք տզրուկները միայն հիվանդ արյունն են սիրում)
Մեզ քիչ հայտնի վամպիրի պես,
Էլի,էլի են քամում մինչև որ ցամաքի երակներիդ առուն,
դե հայրենիք արի միասին մեկնենք
Այս ոչինչների ու ոջիլների մոտից
Դե , արի՛ մի վերջին անգամ
Խոցելի ժպիտ նետենք այս բորոտ բորենիների
Հայցքին ու լուռ քողորկված հեռանանք։
Տոմսերն արդեն վերցրել եմ,շտապի՛ ր ուշանում ենք…