Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Տիգրան

Գերեզմանականչ

Երբ ես երգելով կիջնեմ գերեզման

Իմ փայլատակող աստղը կմարի,

Խաղաղ գիշերվա մռայլ երկնքում

Ձեր վեր խոյացող սուրը կճոճվի։

Մահացածների այրվող հոտից

Մեռնող գիշեր է շուրջն իմ

Գերեզմանների փտող մարմնից

Այդ իմ երգն է լսվում շատ հեռվից։

Հոգու կանչերին այդ խայտաբղետ

Սիրտն է նզովված մի հին շամանի

Սիրահարների սրտին խոցված մի մեծ նետ

Այդ որդն է կրծում մի հինավուրց մոգի։

Խորտակված նավի մեծ-մեծ բեկորներ

Որ միշտ լողում են իմ խուլ ուղեղում

Շներն են ավաղ կանգնած դրանցում

Ու հաչում են ու՞մ,ես էլ չգիտեմ։

Տապանաքարիս անուն ազգանուն

Սղագրված են կարծես մի գարուն

Բայց խորը փոսում հառաչող հոգիս

Ձայն կտա մեկին,որ բերի աշուն։

Մեռնող հարություն առնող էր հոգիս

Որ ծնել էր իմ հոգին և՛ չար և՛ բարի,

Հոգին զնդանս էր փակված համր ու մենավոր

Բայց կար և այդտեղ մի սիրտ ահավոր։

Թողեք իմ սրտի հնացած էջը

Այնտեղ դատարկ է,լիքն է խավարը

Ինչպես բացեցիք,փակեք խնամքով

Որ սին չդառնա հոգուս էջերը։

Անկողնուն գամված թոքախտով հիվանդ

Դու աներկբա մեռնող,գանգատ դու օրվա

Մեռել որոնող,քո վերջն է սա, սա և…ի՞նչ է դա

Չէ՛,շաման հոգու խոցող նետերով

Այգի երգն անգամ չես էլ երգելու

Սարդոստայնի մեջ դու կթպրտաս

Երբ վերջին և գուցե վերջին դոնոր

Արյունդ խմեն հագենան,այդքան

Մոռացված պատի անկյունում

Ծածուկ թաքնված սարդեր։

Ձեր կարծիքը`