Գիր.ամ
Գրողներ, ասողիկներ, գիր, գրականություն, բառ ու բան…

Տիգրան

Գիշերային խոհեր

Ես ,ընկերներս՝ծխախոտ,նռան գինի,

մուսաս էլ կարծես խառնվում է մեր խնջույքին
ուր որ է տեղ կհասնի վաղուց մոռացված ընկերս,
ինձ դավաճանել տիեզերք էր ցնդել…
բառերը տրորում եմ ուղեղումս
սկսնակ չկայացած պոետ՝
բոլորի պես՝ բառերի հոտին ու

գույնին հակված…
քեզ ենք հիշել ու պատմում

դեսից-դենից ու մի կուշտ
քրքջում անցած՝ինձ հետ

չեղած խաբված օրերից.
հա մոռացա ասեմ՝

խոհանոցում ենք. այ հենց

իմ տեղից՝ ուղիղ բանալիի
անցքից, նորից թափառող

մարդու ստվերն է ,

կողքիս հարևանը,
ասում են՝ ժամանակին
մեծահամբավ ոստիկան է եղել,
առասպելներ են հյուսում,
բայց հիմա գող մկան պես
թափառում է միջանցքներում…
էս սառնարանն էլ գլուխս
արդուկեց,հենց դեկանատի

քարտուղարուհու պես.
դրսում ինչ-որ անցորդ
կոշիկների կտկտոցով
հիշեցրեց խոսքերիդ այնքան
մեղմիկ ու կոպիտ ելևէջները…
եվ կիսաքաղց շները մլավում են
դե հանգիստ թողեք մտքիս թելերը,
լռություն.

Կրծում եմ մատներս,գրիչս՝
մոռացաված,ընկած գետնին

ուր մի լավ խոսակցություն,

ծանոթություն էր հաստատում

երեկվա մայրիկիս թխած փախլավայի՝
մեղրի մեջ թաթախված փշրանքների հետ…

Խնջույքը դեռ շարունակում ենք
խմենք կենացդ,քո կենացը՝

նորաթուխ գարնան բույրով

լեցուն ձնծաղիկ,ուր

աչք ես զարնում

վարդերի բուրաստանի

մեջ իմ մարգարտահատ,

կյանքս խժռեցիր,ինչպես

խորովածի յուղոտ պատառ

միաձուլելով շրթներկիդ

կարմիր գույնների հետ։

երևի փցխնեմ բոլոր

արշալույսները ու երեկոնները

ինձ հետ չապրած,

որ կզարդարեին այս վիժվածք

ՔԱՂԱՔԸ,

հավանբար այսպես ճիշտ է ու
հետաքրքիր.
նորից սառնարանի շարժիչի

ձայնը սպանեց մուսայիս,
ապտակում եմ նույնն է,

դմբացնում եմ գլխին նույնն է,

ինչպես կոմունիստական

արտադրության հեռուստացույց,

բացում փակում եմ նույնն է

հոսանքից անջատում եմ…

Մուսաս կազմ-պատրաստ

Վերջին ցուցումներն ստանալով

ծխախոտին փակցված

ակցիսի նման

համառորեն սփռվում է

մտամոլոր ուղեղիս

հենց կենտրոնում…

իսկ դու քնած քո անկողնում,

գույնզգույն երազներ ես տեսնում,

խնջույքներում կամ Լոնդոնում,

ուր քեզ շատ են հարգում, սիրում,

ու քեզ չեն տա ոչինչ,ոչինչ,

բացի ինձնից ու մուսայից

կամ էլ այսպիսի մի խնջույքից։

Ձեր կարծիքը`