Գրականություն, կամ Գիր…
«Գիր.ամ»` հերթական մի փորձ, միամիտ լավատեսություն` լինել հայ գրական միջավայրի ամբողջացմանը նպաստող հնարք:
Երախտավոր նախորդների և ուխտակիցների «մոլորության ճամփան» բռնած այս նախաձեռնությունը առաջարկում է «գրական դրախտավայրի» ստեղծման ուրույն մի բանաձև` գրամոլության (գրաֆոմանիայի) պաշտամունք: Գրող-գրամոլ սահմանազատումը թողելով ժամանակի դատին, նախընտրում ենք գրասերների խաղաղ համակեցությունը «Գիր» կոչվող ընդհանրական տարածքում:
Կայքը բաց է բոլորի համար: Յուրաքանչյուր ստեղծագործող կարող է որպես հեղինակ գրանցվել կայքում և հրապարակել իր ստեղծագործությունները: Հրապարակվող ստեղծագործությունները չեն խմբագրվում:
Սահմանափակումները եզակի են: Պահանջվում է.
- հարգել հեղինակային իրավունքը
- գրախոսություններում զերծ մնալ ստեղծագործության հեղինակի անձի հանդեպ անհարգալից վերաբերմունքից
- կայքը չչարաշահել որպես գովազդային, քաղաքական կամ որևէ այլ ոչ գրական միջոց:
Մեր կայքում առկա սխալների, վրիպակների, այլ թերությունների մասին Ձեր դիտողություններն ու առաջարկությունները կընդունենք շնորհակալությամբ: