Հեղինակը պատկերավոր և հանրամատչելի կերպով ընթերցողին է ներկայացնում Ք.ա. IV դարի մեծ զորավար Ալեքսանդր Մակեդոնացու կյանքը և նրա ժամանակաշրջանի պատմական իրադարձությունները: Արդի հայ պատմագրության մեջ, թերևս, չկա ամբողջական աշխատություն Ալեքսանդր Մակեդոնացու մասին, ուստի առաջարկվող գիրքը մի համեստ փորձ է լրացնելու այդ բացը: Առանձնակի հետաքրքիր են Ալեքսանդր Մեծի առնչությամբ Հայաստանին աղերսվող պատմական փաստերը: Գիրքն ունի հարուստ պատկերազարդում, հանգամանալի քարտեզներ, ճակատամարտերը նկարագրող սխեմաներ: Ուշագրավ են նաև հատուկ անունների ու եզրույթների ցանկը և ժամանակագրական աղյուսակը: Հույս ունենք, որ գիրքը օգտակար կլինի ընթերցող լայն շրջաններին, հատկապես երիտասարդությանը և ռազմարվեստի պատմությամբ հետաքրքրվողներին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ