Գրեգորի Դիլը բիզնեսների և անհատների հեղափոխության վերաբերյալ բազմաթիվ բեսթսելլերների հեղինակ է: Նա նաև «Identity Publications»-ի հիմնադիրն է. կազմակերպություն, որն արտադրում և հրապարակում է գրքեր, որոնք պարունակում են կարևոր գաղափարներ: Դիլը 50-ից ավելի երկրներ է այցելում, վայելում Էկվադորի և Հայաստանի հյուրընկալությունը, ու ամբողջ աշխարհում փողոցներից կատուներ փախցնում:

«Բրենդի հեղափոխություն» գրքի նպատակն է օգնել արդի բիզնեսի սեփականատերերին և ձեռնարկատերերին, որպեսզի նրանք ստեղծեն հեռանկարային և արժեքավոր գաղափար ու բովանդակություն. ունենան արժեքավոր և ինքնատիպ բրենդ ու կարողանան աշխարհին ներկայանալ իրենց յուրօրինակ պատմությամբ:

Գրեգորի Դիլի կողմից առաջարկվող ռազմավարությունները Ձեզ կօգնեն մեծացնել շուկայի վրա ունեցած ազդեցությունը՝ գործունեության առաջին օրվանից մինչև հեռավոր ապագա: Ունենալով բրենդի ինքնատիպություն՝ կկարողանաք հասնել հաջողության՝ առանց բազմաթիվ սխալներ գործելու: Դա կարող է Ձեզ համար դառնալ շուկայում գերիշխող դիրք գրավելու հիմքը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ