Մուշեղ Բաբայանի «Ծխացող կարոտ» ժողովածուն պատմում է մարդու և գյուղական անխռով մթնոլորտի մասին, պատմությունների հիմքում հենց մարդկային խորը արժեքներն են՝ մարդասիրություն, նվիրում, արժանապատվություն և հայրենասիրություն. «Մարմնիդ վայելքները կգնես փողով, հոգուդ վայելքները պիտի զավթես համբերությամբ, բարությամբ, աշխատասիրությամբ և անդավաճան նվիրումով»,- ասում է հեղինակը։
Մուշեղ Բաբայանի հերոսները տարբեր բնավորության տեր մարդիկ են, սովորական մարդիկ, ովքեր նաև զերծ չեն սխալվելուց, նրանք կարող են սիրած աղջկա համար դանակահարել գյուղացուն, սակայն սահմանին մարտի ժամանակ նույն գյուղացու համար կյանք տալ: Կան և բացասական հերոսներ՝ թմրամոլ, որ թունավորում է մյուսների կյանքը, բանտապահ, որը խաբվում է և ազատ արձակում իրեն գերած կնոջը և այլն։

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ