Դասընթացի նպատակը աշակերտներին գիտելիքների անհրաժեշտ պաշար հաղորդելն է, որը հնարավորություն կտա հասկանալու և մեկնաբանելու շրջակա աշխարհում տեղի ունեցող ֆիզիկական երևույթները, իմանալ ֆիզիկայի կիրառության հիմնական բնագավառները և նրա կապը տարբեր հիմնարար գիտությունների հետ, տեղյակ լինելու ոլորտի կարևորագույն հայտնագործությունների պատմությանը: Վերջին տասնամյակներում առաջացել են աստղագիտության նոր բաժիններ, հայտնաբերվել են տիեզերական նոր օբյեկտներ, որոնք ուղղակիորեն դրսևորում են հիշյալ գիտության և ատոմային, միջուկային ու տարրական մասնիկների ֆիզիկայի կապը: Այդ պատճառով էլ ՀՀ-ում առաջին անգամ նույն դասագրքում ընդգրկվել են ֆիզիկան և աստղագիտությունը՝ արտահայտելով դրանց փոխկապվածությունը:
 

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ