Աշխատանքային օրվա ճիշտ կազմակերպումը կարող է առնվազն 20-ից մինչև մի քանի 100 տոկոսով ավելացնել մեր արդյունավետությունը, որը հաճախ չափվում է, մի կողմից, արված գործով և վաստակած գումարով, մյուս կողմից՝ օրվա ավարտից հետո մեր ստացած բավականությամբ:

Այս գործի համար ինքս բազմաթիվ այլ տարբերակներ եմ փորձել՝ հիմնականում առցանց ձևաչափով (տարբեր մոբայլ հավելվածներով), սակայն դարձյալ վերադարձել եմ թղթի ու գրիչի եղանակին: Թուղթն ու գրիչը ճիշտ օգտագործվելու դեպքում «միս ու արյուն են ստանում» և անշունչ առարկաներից վերածվում մեզ հետ շփվող հավատարիմ ընկերոջ ու իմաստուն խորհրդատուի:

Ձեռնարկն ունի այդ ամբողջ պոտենցիալը, ու ձեր կողմից վստահության արժանանալու դեպքում այն սիրով կծառայի ձեզ: Կազմակերպե՛ք ձեր օրն ու ամեն օր հասե՛ք փոքր-ինչ գերազանցող արդյունքի, որից էլ կայուն կերպով կավելանա կյանքից ստացած ձեր հաճույքը:

«Զարթուցիչ» հաջողության թրեյնինգի հիմնադիր՝
​Գրիգոր Առաքելյան

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ