16

Արևիկ

издателство Аревик логотип

«Արևիկ» հրատարակչությունը հիմնվել է 1986թ.: Մանկական, պատանեկան, ուսումնական և ուսումնամեթոդական գրականության հրատարակումը «Արևիկ»-ի հիմնական գործունեության ոլորտներն են:

Այսօր էլ, ընթերցողին մատուցված ինքնատիպ ձևավորմամբ, գունեղ մանկական գրքերի լայն տեսականին, թույլ է տալիս պահպանել առաջատարի դիրքերը մանկապատանեական գրականության հրատարակման բնագավառում:

Նշենք նաև, որ վերջին տարիներին, մասնակցելով և հաղթելով, պարբերաբար հայտարարվող դասագրքաստեղծման վերաբերյալ մրցույթներին, «Արևիկ»-ը հրատարակել է հանրակրթական դպրոցի դասագրքերի, ուսուցչի ձեռնարկների և ուսումնաօժանդակ նյութերի մի ամբողջ շարք, որոնք արժանացել են մասնագետների ամենաբարձր գնահատականներին:

Եվ, իհարկե, չենք  կարող անտեսել այն փաստը, որ «Արևիկ» հրատարակչությունը մշտապես մասնակցում է Բոլոնիայի ամենամյա Միջազգային Մանկական Ցուցահանդեսին, իսկ սկսած 2004թ.-ից, մասնակցելով Մոսկվայում անցկացվող, ամենամյա «Գրքարվեստ» ցուցահանդես-տոնավաճառին, հրատարակչությունը արժանացել է բազմաթիվ մրցանակների:

Հրատարակչության գրքեր