62

Զանգակ

Զանգակ հրատարակչություն

    "Զանգակ" հրատարակչությունը հիմնադրվել է Մկրտչյանների ընտանիքի կողմից 1997 թվականին: Ընկերությունը կարճ ժամանակում դարձել է Հայաստանի հեղինակավոր հրատարակչություններից մեկը: Նրա ջանքերով լույս են տեսել ավելի քան 2000 գիրք ինչպես հայերեն, այնպես էլ այլ լեզուներով: "Զանգակ" հրատարակչությունը հատկապես հայտնի է որպես ուսումնական գրականության հրատարակմամբ զբաղվող ընկերություն և հանդիսանում է որպես տարածաշրջանի առաջատար դասագրքաստեղծ հաստատություններից մեկը: "Զանգակը" հրատարակում է նաև մանկական, գեղարվեստական գրքեր, բառարաններ, քարտեզներ, գիտական ամսագրեր և այլն: Կարևորելով ժամանակի պահանջները՝ ընթերցողին է ներկայացնում նաև էլեկտրոնային գրքերի տարատեսակ հրատարակություններ՝ նախատեսված տարբեր թվային սարքերի համար: Հրատարակչությունը համագործակցում է նաև միջազգային հրատարակիչների, այլազգի և այլալեզու հեղինակների հետ՝ իրականացնելով համապատասխան աշխատանքներ միջազգային գրքի շուկայի լավագույն նմուշները հայ ընթերցողին ներկայացնելու համար:

Հրատարակչության գործունեության գլխավոր նպատակը եղել և մնում է հոգևոր, մշակութային, կրթական արժեքների ստեղծումը, տարածումն ու լուսաբանումը: "Զանգակը" ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և սփյուռքի գիտական և մշակութային կյանքում: Նրա կառուցվածքում ձևավորվել են առանձին միավորներ` գիտահետազոտական խմբեր մաթեմատիկայի, պատմագիտության, մանկավարժության, ազգային հոգեբանության, լեզվաբանության և այլ բնագավառներում: "Զանգակ" հրատարակչությունը Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիայի, Եվրոպական կրթական հրատարակիչների խմբի և այլ միությունների ու միավորումների անդամ է, բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների դափնեկիր:

 

Հրատարակչության գրքեր