Դավիթ Միրզոյան

Դավիթ Միրզոյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։
1983 թվականին գերազանց ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Նկարչագծագրական Ֆակուլտետը։
Ավարտելուց հետո աշխատել է որպես կերպարվեստի ուսուցիչ, արդյունաբերական դիզայներ, գծագրող։
1986 թվականից սկսել է աշխատել Հայաստանի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսում որպես նկարիչ ձևավորող։ Հետագայում, նաև, որպես ինտերյերների ձևավորող։
1984 թվականից սկսած Դավիթ Միրզոյանը եղել է Հայաստանի Նկարիչների Միության կողմից պարբերաբար կազմակերպվող պլակատի մրցույթների հաղթող ու ցուցահանդեսների մասնակից։
1989 թվականին Դավիթ Միրզոյանը դարձել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ Նկարիչնեի Միության Երիտասարդական Սեկցիայի անդամ։
1990-1991 թվականներին Դավիթ Միրզոյանի պլակատները տեղ են գտել հանրահայտ պարբերականներում։
1996 թվականից սկսած Բելգիայում իր մի քանի անհատական ցուցահանդեսներից հետո Դավիթ Միրզոյանը ընդունվել է
Բելգիայի Թագավորական Նկարիչների Միության անդամ։
2004 թվականին Դավիթ Միրզոյանը Միացյալ Նահանգներում ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը մագիստրոսի աստիճանով արվեստի ու արվեստի տեսության գծով։ Համալսարանն ավարտելուց հետո Դավիթ Միրզոյանը եղել է
դիմանկարի ու ֆիգուրատիվ արվեստի մի շարք ցուցահանդեսների մրցանակակիր։

Հրատարակված գրքեր`                  

"Հոտվածներ Ակնարկներ Աֆորիզմներ" - 2015 թ.
"Վերածնունդ" - 2016 թ.

Հեղինակի գրքերը