"Հորիզոնին չհասած" գրքում կգտնեք հետևյալ պատմվածքները.
արտագաղթի ցավի մասին պատմող զգացմունքային "Տատիկը", ճանճերի տեսանկյունից գյուղական ջինջ առօրյան հումորով ներկայացնող "Ճանճի փայտը", պարզ մարդկային հարաբերությունները ներկայացնող "Տատիկի գլուխ սոխը", սահմանին անձնազոհաբար մարտնչող մեր խիզախ զինվորների հերոսությունների, սիրո, նվիրումի մասին պատմող "Հաղթելուն դատապարտվածները", գյուղում ծնված, սակայն մեծ կյանքի ձգտող, մեծ աշխարհում ամեն ինչի հասած, բայց հոգեպես անկում ապրող հայի տխուր, արագ բեկվող ճակատագրի մասին պատմող "Կամոն", որտեղ ընթերցողին սպասում են ռուսական ոչ հայեցի բարքերին գաղթական հայի բախումները, սպանություններ, դավաճանություն, սեր, կիրք և հայրենիքի նկատմամբ կիսատ կատարված պարտք: 

Գրքի գլխավոր պատմությունը "Հորիզոնին չհասածն" է, սեփական ուժերով մասնագիտական և աշխատանքային լուրջ հաջողությունների հասած հեղինակավոր քննիչի մասին, ով հանիրավի մեղադրվելով կաշառակերության մեջ որոշում է հեռանալ կյանքից, սակայն մինչ այդ որդուն ուղղված նամակով պատմում է իր սիրո, մանկության, վերելքի, անկման, կյանքի գլխավոր հանցագործության՝ սպանության, դրա բացահայտման և այդ ընթացքում իր դեմ իրականացվող խարդավանքների մասին:

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում հրաշալի նկարչուհի, իմ լավ բարեկամ Հռիփսիմե Մարգարյանին՝ գրքի կազմի արարման համար:

Վստահ եմ, որ "Հորիզոնին չհասածն" իր նախորդի "Ծխացող կարոտի" պես կգտնի ընթերցողին, ուզում եմ, որ ընկերներիս, բարեկամներիս աշխարհում այս գրքով իմ աշխարհից ինչ-որ բան մնա:

Վայելե՛ք…
Մուշեղ Բաբայան

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ