«Սփյուռք» մատենաշարի սույն հատորով լույս է տեսնում Շահան Շահնուրի «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը։ Շահնուրի անվան հետ է կապված հայ գրականության մեջ «նահանջի» ուղղության սկզբնավորումը։ Օտարության մեջ հայի լինելիության տեսանկյունից հատկապես հետաքրքիր է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածաշարը, որը լի է բազմանշանակ սիմվոլներով։ Գրողի արձակը բազմաշերտ է, և այդ բազմաշերտությունը բնորոշ է ամբողջ ցիկլին։ Պատմվածաշարն ավարտվում է «Յարալեզներու դաւաճանութիւնը» պատմվածքով, որը սթափության կոչ է ձուլման վտանգի տակ գտնվողներին։

«Սփյուռք» մատենաշարի յուրաքանչյուր գրքում ներկայացված են սփյուռքահայ գրողների լավագույն գործերը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ