Նարեկայ վանքը պատմութեան քառուղիներուն
- ապրանք : Նարեկայ վանքը պատմութեան քառուղիներուն
- ապրանքի կոդը : 2431
- հեղինակ: Պետրոս Մովսէս Թովմասեան
- էջերի քանակը : 221
- կազմ : փափուկ
- չափեր : 16.5 x 24.0
- տպաքանակ : 500
- լեզու : Արևմտահայերեն
- տարի : 2019
- հրատարակչություն : Հեղինակային հրատարակություն
- վիճակ : նոր
- Գին: (AMD) 4500
Մէկ ու կէս միլիոն ցեղասպանութեան զոհերուն կը միանան, Արեւմտ-եան Հայաստանի հայկական հողին վրայ հիմնուած՝ մեր հազարաւոր անշունչ բայց եւ շնչաւոր հայկական վանքերն ու եկեղեցիները, բերդերն ու ամրոցները, վարժարաններն ու դպրոցները, եւ..., որոնք բոլորը զոհ գացին հայ ժողո-վուրդին դէմ գործադրուած ցեղասպանութեան: Նարեկայ վանքն ալ եղաւ մէկը այդ հազարաւոր զոհերէն, որ տասը երկար դարեր շնջեց ու շունչ տուաւ հայ ժողովուրդին...:
Այս գիրքը կը ներկայացնէ Արեւմտեան Հայաստանի՝ Վասպուրական նահանգի նշանաւոր Նարեկայ վանքի ամփոփ կենսագրութիւնը, իր ուրախ եւ տխուր էջերով. անոր ծնունդը 10-րդ դարուն Վասպուրականի Արծրունեաց թագաւորութեան օրերուն, անոր երիտասարդութիւնը խաւարամիտ միջին դարերուն, ապա անոր չարքաշ արիւնաքամ կեանքը Համիդեան ջարդերուն, անոր նահատակութիւնը 1915-ի ցեղասպանութեան ժամանակ, ապա վերջապէս անոր քարուքանդ ու խոնարհուած մարմնի՝ սուրբ քարերու բզքտումը 20-րդ դարու առաջին կէսին:
Այսօր, երբ մեր ձեռքին կ’ունենանք Նարեկը չենք կրնար չյիշել անոր ծննդավայրը՝ Նարեկայ վանքը, ան մեր պատմութեան մէջ միակ վանքն է, որ իր անունով մեզի ժառանգ ձգած է արժէքաւոր Ս. գիրք Նարեկը «Մատեան ողբերգութեան»ը, որ կը ներկայանայ «Նարեկայ վանքի անմահ մշտնջենական պտուղը»:
Թողնել հաղորդագրություն