Գիրքն աչքի է ընկնում մի յուրահատկությամբ: Սովորաբար նկարիչները
գեղարվեստական գրքեր ձևավորելու նպատակով նախ ծանոթանում են դրանց
բովանդակությանը՝ աշխատելով հնարավորինս հարազատ մնալ հեղինակի
մտահղացումներին: Մինչդեռ ճանաչված գրող Էլդա Գրինը գրքում ընդգրկված
պատմվածքները ստեղծել է նկարիչների կտավների ազդեցության տակ՝
արտահայտելով իր անհատական ընկալումներն ու զուգորդումները, տալով նկարների
բովանդակության իր մեկնաբանությունները: Բոլոր նկարները ներկայացված են համապատասխան պատմվածքներում:
Թողնել հաղորդագրություն