«Տղամարդի կորստի տեղը լցնում էր կինը:Այդ կարելի է տեսնել ամենահասարակ մանրամասնությունների մեջ անգամ: Կնոջ զզվանքը դեպի մահմեդականությունը հասնում է սարսափելի մոլեռանդության. ամեն ինչ, որ դուրս է գալիս մահմեդականի ձեռքից, նա պիղծ է համարում. Նրա մորթած միսը, նրա մակարդած պանիրը, նրա թխած հացը չէ ուտում:

Բայց տղամարդիկ այսպիսի խտրություններ չգիտեն: Ես լսել եմ հարյուրավոր պատմություններ, որ մահմեդականներից հափշտակված կինը, աղջիկը կամ վերջապես փախչում է, կամ եթե չէ հաջողվում, անձնասպան է լինում: Բայց տղամարդի վերաբերությամբ այս տեսակ օրինակներ խիստ սակավ են: Կա մի ուրիշ բան ևս, որ ամենագլխավորն է. շատ տեղերում, մանավանդ քաղաքներում, թուրքերեն լեզուն հայ մարդու բերնում բոլորովին սովորական է դարձել, բայց ես չտեսա մի կին, որ թուրքերեն խոսեր, կամ գոնե գիտենար այդ լեզուն: Հայոց լեզուն ընտանիքի մեջ պահպանողը և իր զավակների բերանը դնողը կինն է:

Նա իր հեղինակությունը բանեցնում է մինչև անգամ օտարների վերաբերությամբ: Հայերի տներում ծառայող քրդերը և քրդուհիները բոլորը հայերեն են խոսում: Կինը տվեց մեզ լեզու, ազգություն և պահպանեց հայ ընտանիքի բարոյական հիմունքը: Այժմ նա մի անարատ, չապականված և անմշակ նյութ է մեր ձեռքում, որից կարելի է հրաշալի բան շինել»:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ