Էդմոն Ռոստանի «Սիրանո դը Բերժըրակ» պիեսը համաշխարհային դրամատուրգիայի մի գլուխգործոց, հայերեն է թարգմանել մեր դերասանական արվեստի անզուգական վարպետ Արման Կոթիկյանը (1896-1968), որը նույնքան տաղանդավոր թարգմանիչ էր և բանաստեղծ: Հայերեն «Սիրանոն» լույս է տեսել 1951-ին Երևանում և այլևս չի հրատարակվել` մնալով ստվերում, մինչդեռ խոսքը հայ թարգմանական գրականության մեծ մարգարիտներից մեկի մասին է: Նոր տպագրության տեքստը համեմատվել է բնագրի հետ, խմբագրվել և հանգամանորեն ծանոթագրվել: Կոթիկյանի սքանչելի թարգմանությամբ սկիզբ է առնում «ԲԵՄ» մատենաշարը, որով կհրատարակվեն միջազգային ճանաչման հասած արժեքավոր դրամատուրգիական գործեր:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ