Գրքում թուրք պատմաբան Թաներ Աքչամի վերջին աշխատանքն է՝ ցեղասպանագիտական գրականության կարևորագույն համալրումը: Սա գիրք է, որը Հայոց ցեղասպանության ուսումնասիրության նոր փուլ է բացում՝ տասնյակ թուրք դիվանագետների և գիտնականների կեղծածար ջանքերը հավասարեցնելով զրոյի:

 

Այս գիրքը երկրաշարժի ազդեցություն ունի ցեղասպանագիտության և Հայոց ցեղասպա-նության հետազոտությունների բնագավառում։ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի ստորագրած սպանության հրամանների ու օսմանյան պաշտոնյա Նայիմ էֆենդու միջև հեռագրերի իսկությունն երկար ժամանակ ամենավիճելի թեմաներից էր։ Ժխտողականները մշտապես պնդում էին, որ այս փաստաթղթերն ամբողջապես կեղծիք են, եւ որ հայերը դրանք ստեղծել են իրենց պնդումները հիմնավորելու համար։

 

Թաներ Աքչամի ներկայացրած ապացույցները հերքում են այդ պնդումներն ու հստակ ցույց տալիս, թե ինչու այդ փաստաթղթերը, որպես հայերի հանդեպ օսմանա-թուրքական կառավարության ցեղասպան մտադրության ապացույց, պետք է համարել իրական։ Այս առումով աշխատությունը կոտրում է ժխտողականության հիմնաքարն ու եւս մեկ անգամ ապացուցում Հայոց ցեղասպանության պատմական իրողությունը:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ