Ամերիկացի հեղինակ Րիք Րիորդանի «Ամառային սուրը» գիրքը, որը հիմնված է Նորսի դիցաբանության վրա, «Մագնուս Չեյսը և Ասգարդի աստվածները» շարքի առաջին վեպն է, որը լույս է տեսել 2015 թվականին: Իրադարձությունների մասին պատմում է գրքի հերոսը՝ 16- ամյա որբ ու անօթևան կիսաստված Մագնուս Չեյսը: Մահանալով և որպես ինհերյալ հայտնվելով Նորսերի հանդերձյալ աշխարհում, Մագնուսը հայտնաբերում է, որ ինքը Նորսերի Աստվածություններից մեկի՝ Ֆրեյդի որդին է: Նա նաև հասկանում է, որ հենց ինքն է պարտավոր ամրացնել Ֆենրիս գայլի թոկը, որպեսզի վերջինս չկարողանա ազատվել իր կապանքներից և կործանել աշխարհը:

Գրքում կան բազմաթիվ պատմություններ կապված Ասգարդի աստվածների, գայլերի, Ահեղ Դատաստանի օրվա հետ: Մագնուսը մշտապես հայտնվում է դժվար երկընտրանքների առջև, իսկ երբ կրակի հսկան հարձակվում է քաղաքի վրա, նա անվարան որոշում է սեփական կյանքի գնով փրկել հարյուրավոր անմեղ մարդկանց, ինչի հետևանքով էլ հայտնվում է Վալհալայում՝ հերոսի մահով զոհվածների հանդերձյալ կյանքում:

Ինչպես հեղինակն է ասում՝ «Երբեմն նոր կյանք սկսելու միակ ճանապարհը մեռնելն է»: Գիրքը թարգմանվել է բազմաթիվ լեզուներով: Այն շարունակաբար եղել է The New York Times –ի և Amazon-ի Best Seller ցուցակում: Վեպն արժանացել է 2015 թվականի միջին և բարձր դասարանների մանկական գրականության Goodreads Choice մրցանակին:

Թողնել հաղորդագրություն

Ձեր անունը:

Ձեր Email:

Ձեր ակնարկը:

Կարգ: Վատ Լավ



Մեկնաբանություններ