20

Կոլլաժ

ԿՈԼԼԱԺ հրատարակրություն լոգո

“Կոլլաժ” հրատարակչությունը ձևավորվել է 1995 թվականին: Քարտեզագրական և օրացուցային արտադրանքը, ինչպես նաև տուրիստական ուղղվածություն ունեցող գրականության հրատարակումը հրատարակչության գործունեության հիմնական ոլորտներն են:

“Կոլլաժ” հրատարակչությունը հեղինակ է ավելի քան 30 անվանում քարտեզների և ատլասների, թողարկել է 50-ից ավելի Հայաստանի, Երևանի և Արցախի տեսարժան վայրերի պատկերներով բացիկներ, մեծ գնահատանքի արժանացած ֆոտոալբոմներ, պատմական հուշարձանները ներկայացնող գրքույկներ և ուղեցույցեր:

Հարկ է նշել, որ հրատարակչությունը տպագրում է 8 տեսակի օրացույց, այդ թվում եռամսյակային, շաբաթական, “տնակ”, գրպանի և այլն:

“Կոլլաժ” հրատարակչության կարգախոսն է` “Մտահղացումից մինչև պատրաստի արտադրանք”: Տարիներ շարունակ հետևելով այդ կարգախոսին, հրատարակչությունը կարողացել է ապահովել բարձր մասնագիտական մակարդակ և կյանքի կոչել պատվիրատուների ամենաբարդ գաղափարներն ու մտահղացումները:

Հրատարակչության գրքեր